News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել էր, որ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար 20 տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառի:

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող են մեքենաները սպառնալիք դառնալ անվտանգության համար: Եթե նրանք որոշեն մաքսատուրքեր սահմանել, ապա մենք կրկին այլ տարբերակ չենք ունենա, քան արձագանքելը», - Monde-ին հայտարարել է Կատայնեն:

Նա ավելացրել է, որ «Եվրոպան չի ցանկանում պայքարել ոչ Twitter- ում, ոչ էլ  լայն հասարակության միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news