Իրավապաշտպան Նասրին Սոտուդեն հրաժարվել է 130 հազար եվրո գրավ վճարել, որն անհրաժեշտ է նրան ազատ արձակելու համար, հաղորդում է DW-ն:
«Գրավի գումարը, իմ կնոջ տեսանկյունից, նույնքան անհեթեթ է, որքան նրա դեմ ներկայացված մեղադրանքները», - հունիսի 23-ին ISNA- ին տված հարցազրույցում ասել է իրավապաշտպան կնոջ ամուսինը:
Հունիսի 13-ին 55-ամյա իրավապաշտպանը իր տան մեջ կալանավորվել եւ տեղափոխվել է Թեհրանի բանտ: Նա մեղադրվում է իսլամական համակարգի դեմ քարոզչության մեջ: Դիտորդների կարծիքով, իրավապաշտպանի ձերբակալությունը կապված է մի շարք իրանական քաղաքներում 2017 թվականի դեկտեմբերին մուսուլմանական գլխաշորի պարտադիր կրելու դեմ բողոքների հետ:
Նասրինն առաջին անգամ չէ, որ բանտարկվում է, հիշեցնում է dpa գործակալությունը: Ավելի վաղ նա ձերբակալվել էր 2010-ի սեպտեմբերին եւ ազգային անվտանգության խաթարման եւ իշխանությունների դեմ քարոզչության համար դատապարտվել 11 տարվա ազատազրկման: 2013 թվականի սեպտեմբերին իրավապաշտպանն ազատ արձակվեց: