News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հումորի զգացում ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այո, նա հումորի զգացում ունի: Նա մեծ ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Նա հետեւում է ամերիկացիների ասածներին: Նա ցանկանում է պարզել՝ արդյոք Ամերիկան իսկապես լուրջ է տրամադրված», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիմ Չեն Ընը հումորի զգացում ունի եւ ինչպես է իրեն պահում բանակցությունների ընթացքում:

Պոմպեոն Կիմ Չեն Ընին «վառ» է անվանել, ավելացնելով, որ նա «շատ լավ հասկանում է» այն հարցերը, որոնց վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

«Նա խորհրդի համար ուրիշներին չի դիմում», - ավելացրել է  պետքարտուղարը:

Պոմպեոյի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարների միջեւ հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթաժողովի նախապատրաստման շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ