News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության ամենաթանկ երկիրը Դանիան է։ Սա է վկայում ԵՄ երկրներում կյանքի ինքնարժեքի համեմատական վերլուծությունը, որն իրականացրել են գերմանացի գիտնականները, փոխանցում է DW-ն։

Այսպես, ամենաթանկ Դանիայում գների մակարդակը 41,5 տոկոսով բարձր է միջին եվրոպականից։ Սա զգում են նաեւ երկրի հյուրերը, քանի որ սնունդը, հյուրանոցներում ապրելը, ուտեստները սրճարաններում եւ ռեստորաններում կիսով ավելի թանկ են ԵՄ միջին ցուցանիշից։

ԵՄ-ի թանկ երկրների ցուցակում ներառվել են նաեւ Լյուքսեմբուրգը (գների մակարդակը ԵՄ-ում միջինից բարձր է 27 տոկոսով), Շվեդիան (25 տոկոսով), Իռլանդիան (25 տոկոսով) եւ Ֆինլանդիան (22 տոկոսով): Թանկ երկրներ են նաեւ Գերմանիան, նրա հարեւան Նիդերլանդները եւ Բելգիան (12 եւ 11 տոկոսով համապատասխանաբար), ինչպես նաեւ Ֆրանսիան եւ Ավստրիան (9 եւ 8 տոկոսով):

Ընդ որում, ավելի թանկ երկրներն են ԵՄ-ից դուրս գտնվող եվրոպական երկրները՝ Իսլանդիան (66 տոկոսով), Շվեյցարիան (59) եւ Նորվեգիան (43):

Նշենք, որ ԵՄ ամենաէժան երկիրը մնում է Բուլղարիան, որտեղ որոշակի ապրանքների եւ ծառայությունների համար կպահանջվի վճարել միջին եվրոպականի գրեթե կեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ