News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ֆլորիդա նահանգի Էվերգլեյդս ազգային պարկում ամերիկացին փրկել է ոչ մեծ ալիգատորին կենդանու շուրջ փաթաթված պիթոնից։ Օձերին որսալու եւ վայրի կենդանիներին փրկելու հարցերով ծառայության ղեկավար Մայք Քիմելը ճահճում գիշերը նկատել է 1 մետր երկարությամբ ալիգատորին, որին փորձել է խեղդել երեք մետր երկարությամբ պիթոնը, հայտնում է «Մոյա պլանետան»։

Քաջ տղամարդը ճահճից դուրս է հանել վտանգավոր սողուններին եւ ազատել ալիգատորին։ Ի զարմանս նրա, կոկորդիլոսը ողջ է եղել եւ միանգամից փախչել է, իսկ օձին Մայքը դրել է պարկի մեջ  է տարել։ Տղամարդը նշել է, որ սա արդեն երրորդ ալիգատորն է, որին նա այս տարի փրկել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ