News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալում նկարահանված դերասանուհի Սինտիյա Նիքսոնի դուստրը փոխել է սեռը։ 21-ամյա Սամանթան դարձել է Սամուել, փոխանցում է «Ռոսբալտը»։

«Ես այնքան հպարտ եմ իմ որդի Սեմուել Ջոզեֆ Մոզեսով, որն այս տարի ավարտել  է քոլեջը։ Ես ողջունում եմ նրան ու բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են #TransDayofAction-ը»,-գրել է Նիքսոնը եւ Instagram-ում հրապարակել որդու հետ արված լուսանկարը։

Trans Day of Action-ը անցկացվում է Նյու Յորքում 2005 թվականից ի վեր։ Նպատակն է ուշադրություն հրավիրել տրանսգենդերների նկատմամբ խտրականությանը։

Նիքսոնի դուստր Սամանթա Մոզեսը ծնվել է 1996 թվականի նոյեմբերին։ Նրա հայրը Դենի Մոզեսն է։ Նախկին զույգն ունի նաեւ որդի՝ Չարլզը, որը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերին։ 2003 թվականին Նիքսոնն ու Մոզեսը ամուսնալուծվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ