News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր մեկ ու կես տարվա ընթացքում ինքը կարողացել է անել ավելին, քան ցանկացած այլ ամերիկյան առաջնորդ։ Այսպիսի հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել TBN-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իր վաստակների շարքում Թրամփը նշել է հարկերի կրճատումը, գործազրկության ցածր ցուցանիշները եւ նախկինում գոյություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի վերացումը։

«Գործերը երկրում լավ են գնում, ընկերությունները վերադառնում են ԱՄՆ»,-նշել է նախագահը։ Նրա խոսքով, զբաղվածության ցուցանիշներն ամենաբարձր մակարդակի են հասել վերջին 40 տարվա ընթացքում։

Նա նաեւ դրական է գնահատել արտաքին առեւտրի ոլորտում իր քաղաքականությունը եւ մի շարք երկրներից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը։ Թրամփի խոսքով, ինքն առաջարկել է ԵՄ-ին ու Կանադային պայմանավորվել առանց մաքսատուրքերի առեւտրի շուրջ, սակայն իր ձայնը լսելի չի դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ