News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը. նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետը ասաց, որ իր հրաժարականը պահանջող գյուղացիների հետ հունիսի 26-ին հանդիպում է տեղի ունենալու, որտեղ ինքը բոլորի հարցերին կպատասխանի:

«Ինչ հարցեր բարձրացվել են իմ վերաբերյալ, բոլորի պատասխանը լինելու է, ոչ մի հարց անպատասխան չի մնա այդ օրը»,- ասաց նա:

Զարզանդ Գրիգորյանի խոսքով՝ 1997 թվականից իրենք լավ հարաբերությունների մեջ չեն եղել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007-2008 թվականներից ընդհանրապես չեն շփվել:

Նշենք, որ գյուղապետը համայնքը ղեկավարում է 2008 թվականից:

Տպել
Ամենաշատ
Partner news