News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ Հավայան կղզիների կառավարությունը ձերբակալել է շուրջ 40 մարդու ժայթող Կիլաուեա հրաբխի մոտ կառուցված արգելապատնեշից ներս թափանցելու համար, փոխանցում է The Telegraph-ը։ Ձերբակալվածների թվում կան ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ տեղաբնիկներ, որոնք փորձել են կամ լուսանկարել լավան, կամ դրա ֆոնին սելֆի անել։

Վերջերս որոշում է կայացվել խստացնել Մեծ կղզու վտանգավոր մասերում գտնվելու համար պատիժը՝ ազատազրկումն ավելացնել մինչեւ 1 տարի, իսկ տուգանքը՝ մինչեւ 5 հազար դոլար։

Լավային մոտ գտնվելը վտանգավոր է, քանի որ դրա հոսանքները կարող են հոսել մարդկային վազքի միջին արագությունից էլ արագ։ Ինչպես նաեւ մարդկանց համար վնասակար է հրաբխից արտանետվող գազը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ