News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համացանցում քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ռեվերանսներ (ծնկածալ ողջույն) անելու տարօրինակ ձեւը, գրում է The Independent թերթը։

Թերթն ուշադրություն  է դարձրել կառավարության ղեկավարի վերջերս կատարած այցին Նոթինհեմշիրի վերականգնողական կենտրոն, որտեղ այցելել էր նաեւ արքայազն Ուիլյամը։ «Մեյը թագավորական ընտանիքի անդամներին ողջունել է այնքան ցածր ռեվերանսով, որ այդ ամենը տարօրինակ է թվում»,-գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ վարչապետը ծիծաղաշարժ «ծնկածալ» է կատարում։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որում Մեյը տարօրինակ կերպով ողջունում է թագուհի Եղիսաբեթ 2-րդին ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ