News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

11 հոգանոց ֆուտբոլի թիմը եւ մարզիչը կորել են Հուահին քաղաքի Կհաո Լուանգ քարանձավում։ Bangkok Post-ի փոխանցմամբ՝ փրկարարների թիմը փորձում է որոշել մարզիկների գտնվելու վայրը։ Նրանց տվյալներով, ազգային պարկի աշխատակիցները շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 19։00-ին քարանձավի մուտքի մոտ նկատել են 1 մոտոկիցլետ եւ 11 հեծանիվ, ինչպես նաեւ պայուսակներ, ֆուտբոլային կոշիկներ եւ այլ սպորտային իրեր։ Նրանք կապ են հաստատել տեղի ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ հաստատել են, որ իրերը պատկանում են մարզչին ու խաղացողներին։ Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես են 12 մարդ մտնում քարանձավ։

Պարկի աշխատակիցները ստորգետնյա քարայրով մինչեւ 3 կիլոմետր տարածք են անցել, բայց ուժեղ անձրեւի պատճառով վերադարձել են, քանի որ ելքը կարող էր արգելափակվել։ Փրկարարները միայն կիրակի առավոտյան են կարողացել վերսկսել որոնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ