News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների բարձր արժեքը, փոխանցում է DW-ն։

«Ես դրանք ռազմական խաղեր եմ կոչում եւ դրանց դեմ եմ հանդես գալիս արդեն մեկ ու կես տարի։ Դրանք մի ամբողջ ունեցվածք են արժենում»,-հայտարարել է նա TBN-ի հետ հարցազրույցում։ Նախագահը Հարավային Կորեայի հետ զորաշարժը «շատ սադրիչ» է որակել եւ նշել, որ ԱՄՆ-ն դրանց վրա տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարներ» է ծախսում, որոնք ոչ մի ձեւով չեն փոխհատուցվում, այդ թվում՝ Սեուլի կողմից։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընի մասին հարցին Թրամփը նշել է, որ իրենց կապում են «շատ լավ հարաբերությունները»․ «Մեր միջեւ առաջացել է ինքնաբուխ փոխադարձ համակրանք, դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում, այն կարող է լինել, կարող է չլինել»,-նշել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով, Կիմը ձգտում է իր երկրի համար ինչ-որ բան անել, հնարավոր է՝ իր եւ իր ընտանիքի համար, նա փորձում է անել այն, ինչ անհրաժեշտ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ