News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբիայի կառավարությանն ազգային անվտանգության ինստիտուտների ամրապնդման հարցում, այդ թվում՝ միգրացիոն խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը La Repubblica թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբիային անվտանգության սեփական ինստիտուտները ստեղծելու հարցում երկրի կառավարության կողմից վերահսկողության իրականացնելու, ԵՄ-ի հետ համակարգման միջոցով եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւին համապատասխան, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցության հիմքով։ Դաշինքի փորձագետները մշտապես կապ են պահպանում լիբիական իշխանությունների հետ։ Մենք կողջունեինք Իտալիայի ներդրումը այդ գործում, բայց այդ մասին որոշումը պետք է իտալական կառավարությունը կայացնի»,-ասել է Սթոլթենբերգը։

Նա միաժամանակ շեշտել է, որ միգրացիոն խնդրի լուծման ռազմական մոտեցումը տեղ չունի․ «Սակայն, ՆԱՏՕ-ն կարող է օգնել խնդիրը պակաս սուր դարձնելու հարցում»,-ասել է գլխավոր քարտուղարը՝ հիշեցնելով Հունաստանի, Թուրքիայի եւ Frontex եվրոպական գործակալության հետ համատեղ առաքելությունը Էգեյան ծովում, որը կոչված է կանխել մարդկանց անօրինական փոխադրումը։

Սթոլթենբերգը հայտնել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին կգործարկվի նոր առաքելություն՝ ուղղված Իրաքում անվտանգության ծառայության նոր աշխատակիցների պատրաստմանը․ «Այն կծառայի ահաբեկչության դեմ պայքարին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերադարձը կանխելուն»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ