News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը չի բացառել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու անցումային շրջանի երկարաձգումը։ Այս մասին նա հայտարարել է կիրակիր օրը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով, Միացյալ Թագավորությունը Brexit-ի արդյունքում պետք է լքի եվրոպական միասնական շուկան եւ ԵՄ մաքսային միությունը, ինչպես նաեւ դուրս գա Եվրոպական դատարանի իրավազորությունից։

«Եթե մենք փոքր-ինչ հետաձգենք այն, որ նվազագույնի հասցնենք բացասական հետեւանքները, ապա ես դրան կողմ եմ։  Սպասելով 40 զուր տարիներ, որ դուրս գանք Եվրամիությունից, մի քանի լրացուցիչ ամիսն ինձ չի անհանգստացնում, եթե մենք ճիշտ կուրս ընտրենք»,-ասել է նա։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ