News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեռ որոշում չի կայացրել 2021 թվականին նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու առնչությամբ։ Այս մասին նա հայտարարել է «Շաբաթվա արդյունքները» («Итоги недели») ծրագրի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այստեղ երկու գործոն կա՝ առաջինն իմ ցանկությունն է, որը բխում է երկրորդ գործոնից՝ Սիրիայի ժողովրդի կամքից»,-ասել է Ասադը։

«Մենք դեռ երեք տարի ունենք։ Մինչ այդ ժամանակը՝ մինչ 2021 թվականը Սիրիայի ժողովուրդը պատրաստ կլինի՞ ընդունել նույն մարդուն, նույն նախագահին, թե՞ ոչ։ Եթե պատրաստ լինի՝ ես այդ ուղղությամբ կմտածեմ, բայց հիմա դեռեւս վաղ է»,-նկատել է նա։  

Ասադի կարծիքով, Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ներկայությունը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում, ընդհանուր առմամբ, «շատ կարեւոր է աշխարհում ուժերի հավասարակշռության վերականգնման առումով»:

Ասադը նաեւ վստահություն է հայտնել, որ Սիրիան սեփական ուժերով կվերականգնվի։

«Չնայած պատերազմը շարունակվում է, բայց մենք ունենք բավականաչափ ուժ, որ վերականգնենք երկիրը, մենք դրանում վստահ ենք»,-ասել է նա։

«Եթե  փող չլինի, փոխառություն կվերցնենք մեր ընկերներից, արտասահմանում ապրող սիրիացիներից, մեր գանձարանից։ Այդ մասին մենք չենք մտահոգվում»,-եզրափակել է Ասադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ