News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ եւ բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Նա իրավապահներին հայտնել է, որ ապրիլի 2-ին ատրճանակով եւ նռնակով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է կատարել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի Ավան վարչական շրջանի մասնաճյուղում՝ հափշտակելով ավելի քան 6 մլն դրամ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Ալթունյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով եւ նռնակով զինված, մուտք է գործել Երեւան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ եւ այնտեղ գտնվող հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Աշխատակցից վերցնելով առանձնապես խոշոր չափերի գումար` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։ Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է շուրջ 6.341.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, հաճախորդը եւ ՓԲԸ-ի աշխատակիցը ճանաչվել են տուժող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիեւում ձերբակալվել են «օրենքով գողեր» Նոդարի Ասոյանը եւ «Պոլուզվերը»
Կիեւի ռեստորաններից մեկում ոստիկանները ձերբակալել են ազգությամբ եզդի «օրենքով գողի» եւ Ռուսաստանից «հանցավոր հեղինակության»…
ԴՆԹ թեսթը օգնել է բացահայտել 26 տարվա վաղեմության սպանությունը
Մեղադրական փաստաթղթի համաձայն, հանցանքի վայրում գտնված ԴՆԹ-ն պատկանում էր Սթիվեն Դաունսին․․․
Ամերիկացին խոստովանել է, որ մանկական պոռնոյի ավելի քան 50 000 տեսանյութ եւ լուսանկար է պահում
Այժմ նրան առնվազն 5 տարվա ազատազրկում է սպառնում․․․
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս...
Մեքսիկական քաղաքում կես օրում 11 մարդու են սպանել
Բռնության ալիքն անցել է քաղաքի տարբեր շրջաններով եւ արվարձաններով…
Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տունը
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկարում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ․․․
Ամենաշատ