News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չի կարելի Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) լուծարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ Սեւանի վարչության անդամ Սամվել Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ երկրի բոլոր ոլորտներում էլ կա կոռուպցիա, բայց չի կարելի ասել, որ պետք է այդ ոլորտները լուծարել:

«ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց էդ գողերը որտե՞ղ չկան: ՊՆ-ում գողեր չկա՞ն, քանի՞ գող գեներալ կա, բերեք բանակն էլ լուծարենք, բայց այդպես չի կարելի: Իսկ ինչի՞ չեք ասում, որ ամենամեծ գողը նախագահներն են, եկեք երկիրն էլ լուծարենք, ժողովրդի կեսին ուղարկենք Ասիա, կեսին էլ՝ Աֆրիկա: Էս ի՞նչ հոգեբանություն է, ժողովուրդ ջան: Ախր էս երկրապահի տղերքն ամենատուժվածն են, քյասիբ, անտուն-անտեղ, հլը մի հատ գնացեք հարցրեք»,- ասաց Գեւորգյանը:

Նշենք, որ ԵԿՄ վարչության արտահերթ նիստը շարունակվում է: Դատելով լսվող բարձր ձայներից՝ բուռն քննարկումներ են ընթանում: ԵԿՄ վարչության անդամ չհանդիսացող ազատամարտիկները սպասում են նիստի ավարտին՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար:

Տպել
Ամենաշատ