News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զիմբաբվեի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը, որտեղ ներկա էր նախագահ Էմերսոն Մնանգագվան, հասել է 41-ի, զոհեր չկան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Local Mail թերթը եւ երկրի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի հետեւանքով 8 մարդ է վիրավորվել: Ըստ բժիշկների՝ որոշ վիրավորներ վիրահատվել են, մյուսների վնասվածքները գնահատվում են որպես աննշան:

Պայթյունը տեղի էր ունեցել շաբաթ օրը Բուլավայո քաղաքի White City Stadium մարզադաշտում, որտեղ անցկացվում էր Մնանգագվայի նախընտրական հանրահավաքը: Ինքը՝ նախագահը, չի տուժել եւ հաջողությամբ տարհանվել է: Վնասվածքներ են ստացել պաշտոնյաները եւ ոստիկանության աշխատակիցները:

2017 թվականի նոյեմբերի վերջին 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն զինվորականների եւ իշխող ZANU-PF կուսակցության ճնշման ներքո հրաժարակն էր տվել Զիմբաբվեի նախագահի պաշտոնից: Նախկին փոխնախագահ Էմմրսոն Մնանգագվան, որը նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր ZANU-PF-ի կողմից, կզբաղեցնի այդ պաշտոնը մինչեւ 2018 թվականի հուլիսի 30-ին կայանալիք ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ