News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոհարար Նուսրեթ Գոկչեն, որը համացանցում հայտնի է սթեյքերն աղով համեմելու իր էլեգանտ ձեւով, քվեարկել է Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուսանկարը, որում նա ֆիրմային շարժումով քվեաթերթիկն իջեցնում է արկղի մեջ, Գոկչեն ուղեկցել է յուրաքանչյուր ձայնի կարեւորության մասին գրառմամբ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայում կայացել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչեւ ժամը 17:00-ն: Ընտրելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 56.3 միլիոն մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ