News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը


Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունն այսօր՝ հունիսի 24-ին հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նա նաեւ հրապարակեց նիստում ընդունված հայտարարությունը:

«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝

- խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,

- կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,

- վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համլետ Հայրապետյանն ասաց՝ բուռն քննարկում ունեցան: «Շատ բուռն քննարկումներ եղան, դուք, երեւի, նաեւ ձայներ լսեցիք: Բայց եթե մարդիկ մի տեղ հավաքված են ու գոռգոռոց չի լսվում, ուրեմն էդտեղ երկրապահ չկա»,- կատակեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ակտիվի ինքնաբուխ նիստ տեղի ունեցավ, որոշվեց գնալ նոր ընտրությունների, նոր վարչություն ընտրել, նորոգել ԵԿՄ-ն՝ հաշվի առնելով երկրի այսօրվա իրողությունը:

«Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»,- հավելեց Համլետ Հայրապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news