News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նորոգված Երկրապահն էլի կանգնելու է մեր պետականության կողքին եւ պայքարելու է մեր երկրի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

«Երկրապահը միշտ էլ մաքուր է եղել, երկրապահը նորոգվելու խնդիր ունի, երկրապահն իր մարտական ընկերներին հավաքելու, նույն ծածկի տակ հավաքվելու խնդիր ունի այ սա է հիմնական խնդիրը»,- ասաց նա:

Համլետ Հայրապետյանը հավելեց, որ իրենք սատարելու են նոր իշխանություններին:

Նշենք, որ ԵԿՄ վարչության արտահերթ նիստից առաջ ազատամարտիկները պատից իջեցրել էին նիստերի դահլիճում կախված Մանվել Գրիգորյանի նկարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԵԿՄ վարչության արտահերթ նիստում որոշվել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Վարչությունը հանձնարարել է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար:

Տպել
Ամենաշատ