News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել դուրս բերել Ռուսաստանի Դաշնության զորակազմը: Այս մասին նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՏՍՆ»-ն:

Զորքերի դուրսբերման մասին կոչն ավելի վաղ հնչեցվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «Մոլդովայի Հանրապետության տարածքից օտարերկրյա ռազմական ուժերի ամբողջական եւ անվերապահ դուրսբերման մասին» բանաձեւում:

Երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռուսաստանցի զինծառայողները Մերձդնեստրում բացառապես կայուն խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված խնդիրներ են իրականացնում: Խաղաղապահներից բացի, ՌԴ այլ զինված ուժեր Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում չկան»:

Հիշեցնենք, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի միավորումները տեղակայվել են 1995 թվականից: Մոլդովան բազմիցս բողոքել է դրա դեմ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ռուսական զորքերի սադրանքներն ինքնահռչակ Մերձդնեստրի տարածքում՝ նշելով, որ դրանք սպառնում են Ուկրաինային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ