News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաթումում հարսանիքից հետո թունավորման ախտանիշով 100 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Զանգվածային թունավորման ենթադրյալ պատճառը սնունդը կամ խմիչքն է, որոնք հյուրերը ճաշակել են Բաթումիի հանդիսությունների սրահներից մեկում:

Հարսանիքը նշել են մի քանի օր առաջ, սակայն հանդիսությանը ներկա տասնյակ մարդիկ մինչեւ հիմա շարունակում են բուժում ստանալ քաղաքի տարբեր կլինիկաներում: Թունավորվածների թվում նաեւ երեխաներ կան: Բժիշկների խոսքով՝ բոլոր հիվանդների մոտ նույն ախտանիշներն են՝ ջերմություն, փսխում եւ փորլուծություն: Թունավորված երեխաների մայրը պնդում է, որ հարսանիքի հյուրերը տեղափոխվել են Բաթումիի բառացիորեն բոլոր հիվանդանոցները: Նա նաեւ հավելել է, որ հանդիսությունների սրահում, որտեղ նշում էին հարսանիքը, կտրականապես ժխտում են իրենց հաստատությունում զանգվածային թունավորման հնարավորությունը: Հարսանիքի հյուրերի թունավորման ճշգրիտ պատճառը պարզ կդառնա փորձաքննությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ