News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունիսի 25-ին նշվում է Նավաստու կամ, այլ կերպ ասած, Ծովագնացի օրը (Day of the Seafarer): Այս օրը նշելու մասին որոշումը կայացվել է 2010 թվականին: Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) անդամ երկրները, որոնք ներառված են ՄԱԿ-ի կազմում, Մանիլայում կայացած համաժողովի ժամանակ ստորագրել են թիվ 19 բանաձեւը, որը եւ հիմք է ծառայել այս մասնագիտական տոնի ստեղծման համար:

Բանաձեւում ընդգծվում էր, որ ծովային բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար հատուկ օր է անհրաժեշտ, քանի որ ծովագնացների դերը միջազգային առեւտրի, համաշխարհային տնտեսության եւ, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության զարգացման գործում անգնահատելի է: Այս խոսքերը հասցեագրված էին այն 1.5 միլիոն մասնագետներին, որոնք իրենց կյանքը կապել են ջրային տարերքի հետ: Տոնը նվիրված է հենց առեւտրական նավատորմի ծովագնացներին, որոնք, ի տարբերություն ռազմականների, մինչեւ այժմ իրենց սեփական տոնը չունեին. ծովային եւ գետային նավատորմի աշխատակիցների օրերը հիմնականում նշվում էին այն մարդկանց կողմից, ովքեր ծովում աշխատանքի հետ անմիջական կապ չունեին: Վիճակագրության համաձայն՝ առեւտրական նավատորմի ծովագնացների կողմից իրականացվում է համաշխարհային առեւտրային գործունեության 80 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ