News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները կտրականապես դեմ են աստղագուշակությանը եւ հավատքին նրան, որ ծննդյան ամսաթիվը ազդում է մարդու ճակատագրի վրա: Այնուամենայնիվ, ձմռանը ծնվածներն ավելի երկար են ապրում, աշնանային երեխաները դպրոցում ավելի լավ են սովորում, իսկ ամռան վերջում լույս աշխարհ եկածները հաճախ հաջողությունների են հասնում սպորտում: Միայն թե այս ամենը ռացիոնալ բացատրություն ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծննդյան ամսաթիվը կարող է ազդել նաեւ կյանքի տեւողության վրա: Աշնանը եւ ձմռանը ծնվածներն ավելի երկար են ապրում:
Բրեմենյան համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Ալեքսանդր Լերչլի եզրակացությունների համաձայն՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ծնվածները եւս միջինում ավելի երկար են ապրում, քան մայիսից հունիսի ընթացքում ծնվածները:
Այսպիսի տվյալներ են ստացել նաեւ կալիֆորնիական Բերքլի (ԱՄՆ) համալսարանի հետազոտողները՝ համեմատելով կյանքի տեւողություննորը Երկրի տարբեր կիսագնդերում: Պարզվել է, որ ավստրիացի եւ դանիացի երկարակյացները ավելի հաճախ ծնվում են սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ ավտրալացիները` մարտից մինչեւ հունիս:

Ամենահավանական բացատրություններից է մոր սնվելու ձեւն է հղիության ընթացքում: Աշնանը եւ ձմռանը ծննդաբերող կանայք հղիության ընթացքում շատ միրգ եւ բանջարեղեն են ուտում, ինչն էլ հետագայում ձեւավորում է երեխայի նախասիրությունները սննդի հարցում:

Ըստ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (ԱՄՆ) տվյալների՝ ամենախելացի երեխաները ծնվում են սեպտեմբերին: Հետազոտողները վերլուծել են վեցից եւ տասնհինգ տարեկան ավելի քան մեկ միլիոն աշակերտի առաջադիմությունը: Պարզվել է, որ ամենացածր ցուցանիշները օգոստոսին ծնվածների մոտ են, իսկ սեպտեմբերին ծնվածները ոչ միայն լավ գնահատականներ են ստանում, այլեւ ավելի հեղինակավոր քոլեջներ եւ համալսարաններ են ընդունվում:

Գիտնականները սա բացատրում են այսպես. ամերիկացի երեխաները դպրոց են գնում վեց տարեկանում, ուստի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ծնվածները փոքր առավելություն ունեն. նրանք մի քանի ամսով մեծ են իրենց՝ գարնանը եւ ամռանը ծնված դասընկերներից, ինչը ցածր դասարաններում կարող է զգալի խզում առաջացնել աշակերտների առաջադիմության հարցում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ