News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում սննդի արագ առաքման ոլորտում առաջատար Menu.am ընկերությունը շատ շուտով իր օգտատերերին կներկայացնի նոր կայք և հավելված: Արժևորելով իր հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը՝ Menu.am-ը հանրության դատին է հանձնում համակարգի նոր առանձնահատկությունը՝ գեոլոկացիայի հնարավորությամբ։ Մուտք գործելով նոր կայք կամ հավելված, նշելով առաքման հասցեն՝ հաճախորդը սկզբում կտեսնի հասցեին ամենամոտ գտնվող սննդի կետերն ու մասնագիտացված խանութ-սրահները։ Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այս նորարարությունների արդյունքում առաքման միջին ժամանակը կկրճատվի մինչև 30 րոպե։

Նշենք, որ մայիսին NEWS.am-ի հետ հարցազրույցում, Menu.am ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանը նշել էր, որ աշխատանքն օպտիմիզացնելու և հաճախորդներին հարմար դարձնելու նպատակով այս տարի նախատեսում են թարմացնել կայքը եւ հավելվածը։ Շնորհիվ այս թարմացումների հաճախորդը կարճ ժամանակահատվածում հնարավորություն կունենա կայք և հավելված այցելելիս տեսնել իրեն ամենամոտ գտնվող սննդի կետերը:

«Շատ հաճախ հաճախորդները չեն պատկերացնում՝ որտեղ են գտնվում ներկայացված սննդի կետերը եւ չգիտեն՝ պատվերը շուտ կհասնի, թե ոչ»,- նշել է Menu.am-ի տնօրենը՝ ընդգծելով, որ այն մարդը, ում համար կարեւոր է, որպեսզի պատվերը շուտ հասնի, այլևս կընտրի իրեն ամենամոտ գտնվող սննդի կետը․ ֆասթ-ֆուդի դեպքում առաքման տևողությունը կլինի ընդհուպ 10-15 րոպե։

Նշենք, որ այս առանձնահատուկությունն արդեն ինտեգրվել է Menu Group-ի բելառուսական և վրացական կայքերում և ըստ Բաղդյանի՝ հասցրել է ձեռք բերել հաճախորդների վստահությունը։

«Քանի որ Հայաստանում GPS համակարգը և օնլայն քարտեզները դեռ գտնվում են զարգացման փուլում, հնարավոր են որոշ քարտեզային խնդիրներ։ Օրինակ, եթե օգտատերը չգտնի իր հստակ հասցեն, կարող է հետևել տեսահոլովակի ցուցումներին: Մենք ամեն օր աշխատում ենք լրացնել չգտնված հասցեները՝  քարտեզը բարելավելու համար և պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները, որպեսզի այն առավել հարմարավետ դարձնենք մեր սիրելի հաճախորդների համար:», - եզրափակեց Սևադա Բաղդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ