News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Օկամպո քաղաքի ոստիկանության շուրջ 30 աշխատակից կիրակի առավոտյան ձերբակալվել է՝ հանցավոր աշխարհի հետ կապերի ու քաղաքապետի թեկնածուի սպանությանn  առնչության կասկածանքով, հայտնում է Universal պորտալը։ Օկամպոյի քաղաքապետի թեկնածու, Ժողովրդավարական հեղափոխության կուսակցության անդամ Ֆերնանդո Անխելես Խուարեսին սպանել էին մի քանի օր առաջ։ Զինված հանցագործները վաղ առավոտյան մեքենայով մոտեցել են նրա տանը ու կրակել նրա վրա։

Ձերբակալվածներից մեկը քաղաքային ոստիկանության տնօրենն է, որը նախօրեին  հրազեն էր կիրառել, երբ նրան փորձել են տանել հարցաքննության։ Ձերբակալությունները իրականացրել են Միչոական նահանգի հանրային անվտանգության նախարարության աշխատակիցները, կասկածյալներին հասցրել էին Մորելիա քաղաք՝ հետագա հարցաքննության համար։

Etellekt գործակալության տվյալներով՝ հունիսի 9-ի դրությամբ Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի շրջանակում 112 քաղաքական գործիչ է սպանվել։ 28-ը պատրաստվում էին թեկնածություն առաջադրել ընտրովի պաշտոնների համար, իսկ 14-ն արդեն գրանցել էին իրենց թեկնածությունը։

Այս բռնությունների ֆոնին Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 1-ին ծրագրված համընդհանուր ընտրությունների բոլոր մակարդակների թեկնածուներին պարտադիր թիկնապահներ են տրամադրվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ