Ուժգին քամու պատճառով տարածվող անտառային հրդեհները Կալիֆորնիայում տարհանման են հանգեցրել: Կրակը 12 շենք է ոչնչացրել եւ այժմ մոենում է 600 շենքի: Անվերահսկելի հրդեհի տարածքը 6.5 քմ է: Սփրինգ-Վելիի շրջանում տարհանվել են բոլոր տների շուրջ 3 հազար բնակիչները, գրում է «Կոմերսանտ»-ը: