News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հունիսի վերջին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌՏ»-ն:

«Չինաստանի Պետական խորհրդի անդամ, պաշտպանության նախարար Վեյ Ֆենի հրավերով ԱՄՆ պաշտպանության նախարարը հունիսի 26-ից հունիսի 28-ը կայցելի Չինաստան»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այցի ընթացքում Մեթիսը բանակցություններ կանցկացնի ՉԺՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
«Կողմերը մտքեր կփոխանակեն երկու երկրների միջեւ ռազմական կապերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հավելել են գերատեսչությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ