News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մտադիր է ժամանակավոր ճամբարներ կառուցել փախստականներին երկու ամերիկյան ռազմաբազաներում տեղակայելու համար, ներկայումս մշակվում են այս նախագծի մանրամասները։ Այս մասին կիրակի օրը պատմել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը Ալյասկա կատարած այցի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։

Միաժամանակ, նախարարը պարզաբանել է, թե որ ռազմաբազաների մասին է խոսքը, ինչպես նաեւ արդյոք ներգաղթյալների երեխաները կտեղակայվեն այնտեղ ծնողների հետ միասին։

Ավելի վաղ՝ հինգշաբթի Associated Press գործակալությունը հաղորդել էր ամերիկյան ռազմաբազաների տարածքում 20 000 երեխաների տեղակայելու ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերի մասին, որոնք կձերբակալվեն Մեքսիկայի հետ սահմանը անօրինակորեն հատելու փորձի ժամանակ։ Խոսքը, ենթադրաբար, Տեխաս ու Արկանզաս նահանգներում գտնվող ռազմաբազաների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ