News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է արտասվող երեխային նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թանկյանը նաեւ գրառում է արել. «Երբեմն լուսանկարը խոսում է ամեն ինչի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»:

Նշենք, որ Time ամսագրի շապիկի լուսանկարում Դոնալդ Թրամփը նայում է Հոնդուրասից աղջնակի, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատելու ժամանակ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործող ընտանիքների անդամներին իրարից չբաժանել, այլ միասին ձերբակալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ