News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը facebook-ի իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող տեսանյութին:

«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։

Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որեւէ մեկը մուտք գործի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:

Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որից հետո սոցիալական ցանցերում կոչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանի շենքի երկրորդ մուտքը բաց էր, որով ներս ու դուրս կարող են անել ոչ միայն աշխատակիցները, այլեւ ավտոմեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամանակն է հասկանալու, որ կապ չունի՝ ում օբյեկտն է, ով է, ում ընկերն է. Վալերի Օսիպյան
Եթե խախտեն՝ օրենքի առաջ բոլորը հավասար են...
Ռուսական լրատվամիջոցները Փաշինյանի այցը Բրյուսել որպես շանտաժ են գնահատել Ռուսաստանի նկատմամբ
«Բոլորովին վերջերս Երեւանը շատ լոյալ էր Մոսկվայի նկատմամբ...
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով ՀՔԾ-ում դեռեւս նյութեր չեն նախապատրաստվել
Նշված նյութերը դեռեւս չեմ ուսումնասիրել...
Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց
Ես որեւէ խնդիր չունեմ, երբ իշխանությունը չուզեց, չեմ աշխատի, հասարակությունը չուզեց, չեմ աշխատի…
ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով...
Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Նշենք, որ դրանից օրեր առաջ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը...
Ամենաշատ
Partner news