News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի խնդիրը շարունակում է գերակա առաջնահերթություն լինել: Մարդու իրավունքների վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Քննարկումները կազմակերպվել են «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ-ի եւ Բաց հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագրի շրջանակներում:

Քրմոյանի խոսքով՝ 20-10 տարի առաջ տիրող իրավիճակի համեմատ լուրջ առաջընթաց կա: «Նախեւառաջ՝ օրենսդրության մշակումը, դրա համապատասխանեցումը միջազգային փորձին: Սակայն սրանով աշխատանքը չի ավարտվում: Մենք ավելի մեծ կարեւորություն ենք տալիս գործնական քայլերին, առաջին հերթին՝ բռնության վերացմանը փակ հաստատություններում՝ բանտերում, կլինիկաներում, մեկուսարաններում»,- նշել է փոխնախարարը:

Փոխնախարարը կարեւորել է նաեւ հասարակության մասնակցությունը: Որպես կանխարգելիչ միջոցառումներ՝ նա նշել է խոշտանգումների եւ նվաստացման համար պատժամիջոցների խստացումը (նման հանցագործությունների համար դատապարտվածները չեն կարող օգտվել վաղաժամկետ ազատությունից եւ պատժի մեղմացումից):

«Մեր հասարակությանն իրավիճակի ավելի մեծ փոփոխության կարիք ունի»,- ասել է Սուրեն Քրմոյանը՝ կոչ անելով բոլորին միասին արմատախիլ անել այս բացասական երեւույթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ