News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե պատժելու մարդ կա, թող պատժեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՊԵԿ-ի կողմից իրենց ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» գործարանը պետբյուջե 360 մլն դրամի հարկ պակաս է մուծել, հաղորդում է Aravot.am-ը: 

Նա նշել է, որ նախապատմությունը սկսվում է 2016 թվականից, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել էր ստուգումներ, պարզապես այս մասին հիմա չի ուզում խոսել, որպեսզի չխանգարի հետաքննությանը։

«Մենք բոլորս, բոլորս պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի մեր հարկերն ու տուրքերը հավաքենք։ Սա սկզբունք է, առանց դրա հնարավոր չէ բյուջե ունենալ։ Եթե ինչ-որ խախտումներ կան, կպարզաբանեն եւ, բնականաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե, իհարկե, կա այդպիսի բան։ Ես չգիտեմ, ճիշտն ասած, ես չորս տարի «Գյումրի-Գարեջուր» չեմ մտել։

Եկեք ես մանրամասների մեջ չմտնեմ, որովհետեւ հետաքննություն է գնում, չխանգարենք։ Հիմա ամենակարեւոր խնդիրը, որ իրականությունը, որը կա, բացահայտվի, այո, դա սկսվել է 2016 թվականից: Եվ այդ ժամանակ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն էր, ոչ թե ՊԵԿ-ն էր»,-ասաց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ բոլոր տեղերն էլ պետք է ստուգեն:

Գյումրու քաղաքապետը ստուգումները բնական է համարում. «Նույնը տնտեսությունն է, բյուջեն ո՞նց կազմենք։ Բյուջեն էդպես են կազմում, ի՞նչ կարեւոր է, գարեջուրն է, չգիտեմ թեթեւ արդյունաբերությունն է, թե որն է, բոլորը պետք է մուծեն։ Կարող է ձեւակերպումներ կան, խաղի այլ կանոն է եղել եւ այլն, որը չգիտեմ ինչ-որ տեղ տարբեր բաներ է առաջացրել, բայց հիմա, դա կապ չունի, կա օրենք, բոլորս պետք է ենթարկվենք ու մուծենք, սա իմ կարծիքն է»,-ասաց քաղաքապետը։

Հարցին՝ եթե հաստատվի, որ իրոք չարաշահումներ են կատարված, կփակե՞ք գործարանը, Գյումրիում նման խոսակցություններ են շրջանառվում, Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Երբ որ վերջացավ, կհայտարարվի այդ ամենը։ «Գյումրի- Գարեջուրը» լուրջ հարկատու է, Շիրակի մարզում առաջին հարկատուն է: Եթե չեմ սխալվում տարեկան 1,8-2 միլիարդ գումար է տալիս։ Այն գումարի չափն է, որով մենք սուբսիդիա ենք ստանում կենտրոնական բյուջեից մեր քաղաքի համար։ Այնպես որ «Գյումրի գարեջուրը» լուրջ ձեռնարկություն է: Ճիշտն ասած աշխատողները ինձ մոտեցել, ասում են՝ ճի՞շտ է, որ ուզում են փակել, այսպիսի խոսակցությունները տրամաբանական չեն, որ միակ գործարանն է, աշխատում է, ուզում են փակել։ Այդպիսի տպավորություն թող չստանան, սովորական ստուգում է, սովորական։ Կուսումնասիրեն, կասեն, եթե պատժելու մարդ կա, պիտի պատժեն, եթե հարկը չեն մուծել, պիտի հարկը մուծեն, բոլորս պիտի անենք դա»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ խոսքը ձեր որդո՞ւն էլ է վերաբերում, Սամվել Բալասանյանն ասել է․ «Ի՞նչ կապ ունի, ի՞նչ է՝ իմ որդուն ասել եմ պիտի չմուծե՞ս, կարո՞ղ է պատահի որեւէ մեկի մտքից անցնի այդպիսի բան, չի կարող այդպիսի բան լինել։ Մենք ազնիվ բիզնես աշխատող ենք եղել, մենք աղբակույտերի միջից ենք հանել, վեր հառնել այդ գործարանը, ոչ միայն դա, շատ գործարաններ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, եւ ավելի քան 150 մլն` շահութահարկ:

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից:

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ», -նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

«Գյումրի Գարեջուրը» նվազեցրել է հարկային պարտավորությունները. ՏՄՊՊՀ-ն գործը կուղարկի ՊԵԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ