News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետեւում է խոշտանգումների դեպքերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը մարդու իրավունքների հարցերով հանրային քննարկման ժամանակ։ Քննարկումները կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը Եվրամիության եւ Բաց հասարակություն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագրի շրջանակում։

«Ցավոք, 21-րդ դարում մենք դեռ խոսում ենք այս թեմայով»,–նկատեց Սեդրակյանը՝ հավելելով, որ փաստեր դեռեւս կան եւ ստիպված են այն քննարկել։ Սեդրակյանի խոսքով, վերջին աղմկոտ դեպքը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից բացահայտվել է հոգեբուժարանում։ Նա հավելեց, որ խնդիրն էական է, իսկ խոսքը լայն իմաստով պաշտոնատար անձի մասին է, չնայած բժշկին անմիջապես պաշտոնատար անձ անվանելը ճիշտ չէ, բայց էությունն այդ է։

Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության մասնակցությունը մարդու իրավունքների խախտումների խնդրի լուծման հարցում բարդ է գերագնահատել. «Մենք ձգտում ենք, որ ոչ մի այդպիսի դեպք մեր ուշադրությունից դուրս չմնա»,–հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ