News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի նախատեսվում է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչների այցը Հայաստան: Այս մասին մարդու իրավունքների վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է իրավապաշտման Արթուր Սաքունցը: Քննարկումները կազմակերպվել են «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ-ի եւ Բաց հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագրի շրջանակներում:

«Հայաստանի իշխանություններին յուրօրինակ քննություն է սպասվում՝ կհաջողվի արդյոք նրանց կարճ ժամանակահատվածում բազմաթիվ խնդիրներ լուծել, եւ ինչպես են նոր հնարավորություններն օգտագործվել տխուր պատկերը վերացնելու համար, որը կոմիտեի ներկայացուցիչները գրանցել են տարիներ շարունակ»,- ասել է Սաքունցը:

Նրա խոսքով՝ նախկինում հանձնաժողովը հարցեր էր բարձրացնում ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների քննության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, եթե ժամանակին դատաբժշկական փորձաքննություն չանցկացնել, հետքերը պարզապես անհետանում են, հիշեցրել է իրավապաշտպանը:

Նա նշել է, որ ոստիկանական բաժանմունքներում շուրջօրյա տեսագրություն իրականացնելու փորձնական ծրագիր է նախատեսվում, սակայն մտահոգությունների առիթ է տալիս այն հանգամանքը, որ միջոցների բացակայության պատճառով ծրագիրը կարող է հետաձգվել: Կոմիտեին հետաքրքրող հարցերից է նաեւ բանտարկյալների մահվան կամ ինքնասպանության դեպքերի, որոշ խմբերի նկատմամբ (օրինակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց) նկատմամբ ոտնձգությունների, մարտի 1-ի իրադարձությունների եւ լրագրողների դեմ հարձակումների դեպքերի լիարժեք հետաքննությունների անցկացումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ