News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր՝ հունիսի 25-ին, փակել են Երեւան-Սեւան մայրուղին:

Ճամբարակի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ բնակիչները բողոքում են «Աշտարակ կաթ» գործարանի որոշումից:

«Գործարանն այսօրվանից հրաժարվում է կաթ ընդունել՝ պատճառաբանելով, որ չեն կարողանում ապրանքն իրացնել, վնասով են աշխատում: Մեր բնակիչներն էլ այժմ չգիտեն ինչ անել, քանի որ դրանով են ապրում»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Գյուղացիները պահանջում են հանդիպում մարզպետի եւ գյուղատնտեսության նախարարի հետ:

Նշենք, որ գյուղացիները նաեւ կաթի մթերման գնից են բողոքում: Օրերս նրանք հանդիպել են գյուղատնտեսության նախարարի հետ, սակայն, հարցն առայժմ լուծում չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ