News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականների հետ զրույցում դժգոհություն է հայտնել առ այն, որ իրեն չի հաջողվել միգրացիոն խնդրի լուծման համար համապարփակ հրամանագիր ստեղծել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով քննարկմանը ծանոթ անանուն աղբյուրները:

NYT-ի փոխանցմամբ՝ օգնականները պետք է բացատրություն տային նախագահին, թե ինչու է համապարփակ միգրացիոն բարեփոխումը «իր գործադիր իշխանության հասանելիության սահմաններից դուրս» գտնվում:

«Մեր համակարգը ծաղր է լավ միգրացիոն քաղաքականության, օրենքի եւ կարգի նկատմամբ»,- գրել էր Թրամփը թվիթերյան իր էջին: Հրապարակման մեջ նշվում է, որ մասնավոր զրույցում Թրամփը բողոքել է, որ չպետք է ստորագրեր հրամանը, որը բացառում է միգրանտների ընտանիքների բաժանումը, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ