News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամեն տարի չոր ձմեռային սեզոնին Հարավային Ասիան ծածկվում է փոշով եւ ծխով, որը հայտնի է  որպես Ասիական շագանակագույն ամպ, իսկ գարնան սկիզբին փոշին անհետանում է: Այժմ Մաքս Փլանքի անվան Քիմիայի ինստիտուտի գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ տարածաշրջանի օդը մաքրում են արեւադարձային մուսոնները, սակայն դրանք միեւնույն ժամանակ  աղտոտիչ նյութերը տարածում են ամբողջ աշխարհով, հաղորդում է «Վեստի»-ն:

Մուսոնները հսկայական օդային զանգվածներ են տեղաշարժում եւ որոշիչ դեր ունեն Հարավային Ասիայի կլիմայի ձեւավորման գործում: Ամռանն այս քամիները խոնավ օվկիանոսային օդ են ուղղում դեպի Հիմալայները եւ իրենց հենց ամպրոպային ամպեր են բերում, որոնք ամիսներ շարունակ տարածաշրջանը հեղեղում են առատ անձրեւներով: Ձմռանը մուսոնները շրջվում են հակառակ ուղղությամբ՝ «սնելով» չոր սեզոնը:

Հնդկաստանի, Պակիստանի եւ Չինաստանի օդի աղտոտման հիմնական աղբյուրը բնական վառելիքի այրումն է: Օրինակ, վերջին տասնամյակում ազոտային օքսիդի եւ ծծմբի երկօքսիդի արտանետումներն ավելացել են 50 տոկոսով: Գիտնականները վաղուց կասկածում էին, որ հզոր օդային հոսքերը կարող են փոշի եւ վնասակար գազեր բարձրացնել ամպերից վեր, որտեղից էլ դրանք հանգիստ կերպով տարածվում են բոլոր հնարավոր ուղղություններով:

Հեղինակների կողմից Science ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ աղտոտող նյութերի հիմնական տարածողները մուսոնների հետ կապված հակացիկլոններն են, որոնք մասնիկները բարձրացնում են 15 կիլոմետր բարձրության վրա, ապա տեղափոխում են հազարավոր կիլոմետրեր այն կողմ: Ընդ որում, աղտոտման հիմնական աղբյուրը ոչ թե Չինաստանն է, այլ՝ Հնդկաստանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ