News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տեղի ունեցած վիճելի  խորհրդարանական ու նախագահական ընտրությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտաքին ու ներքին քաղաքականության մեջ լիարժեք գործելու հնարավորություն տվեցին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ուենցած ընտրությունները դժվար է ժողովրդավարական համարել, քանի որ այն տեղի ունեցավ հարյուրավոր լրագրողների ու ընդդիմադիր գործիչների ձերբակալություններից հետո եւ արտակարգ դրության պայմաններում։

«Հեռուստատեսսությամբ ընդդիմության հանդեպ եթերային շրջափակումը, ընդդիմության թեկնածուների հանդեպ քարոզչության համար անհավասար պայմանները, ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումները, քվեատուփերը դեռ չբացած պետական լրատվամիջոցի կողմից «արդյունքների» հրապարակումը հիմք են տալիս ընտրությունները ոչ ժողովրդավարական անվանելու համար»,-նշեց թուրքագետը։

Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ թեեւ Էրդողանի գլխավորած կուսակցությունը խորհրդարանում չկարողացավ պաահովել մեծամասնություն, սակայն միայն այն հանգամանքը, որ առաջին փուլով դարձավ նախագահ, դա արդեն մեծ հաղթանակ էր Էրդողանի համար։ «Վերջին 15 տարվա մեջ սա եզակի ընտրություն էր, որից առաջ բնակչությունը հավատացած է, որ Էրդողանը գնալու է։ Թեեւ Էրդողանը չհավաքեց մեծամասնություն, սակայն ի հաշիվ դաշինքի «Ազգայն կուսակցական շարժում» կուսակցության հետ, հնարավորություն է ունենում կրկին մեծամասնություն ունենալ։ Այսինքն, «Ազգայնական շարժում» կուսակցությունը դառնում է առանցքային կուսակցություն խորհրդարանում, քանի որ առանց այդ կուսակցության, Էրդողանի օրինագծերն ու նախագծերը անցկացնել չի լինի»,-շեշտեց թուրքագետը՝ հավելելով, որ այս ընտրությունների միակ անակնկալն այն է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարողացավ հավաքել 11 տոկոս մեկ տարի առաջ կուսակցության պառակտվելուց հետո՝ պահպանելով գրեթե հին արդյունքները։

Անդրադառնալով քրդական կուսակցության ստացած քվեներին, Անդրանիկ Իսպիրյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ արտակարգ դրության ու ճնշումների հետեւանքով քրդաբնակ արեւելքում մոտ երկու տոկս անկում էր գրանցվել, սակայն դրանք  փոխհատուցվել էին Ստամբուլում եւ Իզմիրում նախորդի համեմատ ավելի շատ ստացած քվեներով՝ ապահովելով 67 աթոռ նախկին 59-ի դիմաց։ «Իսկ ինչ վերաբերվում է նախագահի քուրդ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի հավաքած ձայներին, ապա սա եւս հարգանքի արժանի է, քանի որ լինելով բանտում, կարողացավ հավաքել ավելի շատ ձայներ քան ազատության մեջ գտնվող եւ «շռնդալից» քարոզարշավ իրականացնող ազգայնական «Լավ» կուսակցության կին առաջնորդ Մերալ Աքշեները։ Քրդերը մեծ կամք դրսեւորեցին՝ ընտրություններին մասնակցելու համար որոշ վայրերում ընտրատեղամաս հասնելու համար մինչեւ 25 կմ քայլելով»-ամփոփեց Իսպիրյանը՝քրդերի համար ստացած ձայները որպես հաղթանակ համարելով։

Թուրքիա-ՌԴ հարաբերություններ

«Թուրքիա-ՌԴ հարաբերությունները Էրդողանի ընտրվելուց հետո շարունակելու են զարգանալ, թեեւ որոշ հարցերի շուրջ կան սկզբունքային տարաձայնություններ։ Պետք չի մոռանալ Ղրիմի հարցը, որը ամեն պահի կարող է լարել հարաբերությունները։ Էրդողանն արդեն լավ է գիտակցում, որ ԱՄՆ-ից ու Եվրոպայից լավ վերաբեմւոնքի արժանանալու համար պետք է օգտագործի ՌԴ-ի հետ հարաբերությունների ջերմացումը որպես շանտաժ։ Սրանով նա կփորձի երկու կողմից էլ ստանալ։ Սակայն ՌԴ-ի հետ հարաբերությունների թվացյալ զարգացումը ամեն պահի կարող է հակառակ ուղղոությամբ ընթանալ, ինչպես որ եղավ մի քանի տարի առաջ։ Սա նաեւ լավ հասկանում են ՌԴ-ում, սակայն ԱՄՆ-Եվրոպա բլոկի դեմ ՌԴ-ն ստիպված է պահպանել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ։ Թեեւ պետք է շեշտել, որ ՌԴ-ին հաջողվել էր Էրդողանին բերել իր շահերի տիրույթ, սակայն ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը կփոքրացնի կախվածությունը ՌԴ-ից»։

Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններ

«Թուրքիան Արեւմուտքի հետ լարված հարաբերություններում  նախընտրական շրջանում կարողացավ նվեր ստանալ ԱՄՆ-ից։ Սիրիայի Մանբիջի հարցով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը Էրդողանի համար քարոզչական մեծ արժեք ունեցավ։ Այսինքն, նախընտրական շրջանի սկզբում ՌԴ-ն նվեր արեց Էրդողանին Աֆրինի հարցով, իսկ նախընտրական շրջանի վերջում՝ ԱՄՆ-ը։

Թուրքիայի տնտեսության ողբերգական վիճակը ստիպելու է Էրդողանին բարելավելու հարաբերությունները թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի հետ։ Արեւելքում բացի կորուստներից այլ բան չգտած Էրդողանը կփորձի վերականգնել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ ունեցած տնտեսական առավելությունները։ Քաղաքական առումով հակասությունները Եվրոպայի հետ կշարունակվեն որոշ ժամանակ։ ԵՄ-ում հստակ գնահատակն կտան ընտրություններին, ինչն էլ դուր չի գա Էրդողանին»։

Հայաստանի հետ հարաբերություններ ու Արցախի հարց

«Թուրքիայում տեղի ուենցող ամեն ընտրություններից հետո բնական հարց է ծագում, թե ինչ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների ապագան։ Քանի որ ընտրություններով ոչինչ չփոխվեց, հստակ կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան մշուշոտ են։ Էրդողանի վարած քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն։ Սակայն որոշակի տարածաշրջանային զարգացումներից հետո, երբ Թուրքիան հասկանա, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ավելի օգուտ է իրեն, քան հանուն Ադրբեջանի այն փակ պահելը, ապա Թուրքիան կանի դա։ Բայց այս տարբերակի հավանականությունը այս պահին գրեթե զրո է։

Արցախի հարցին Թուրքիայի միջամտությունների փորձերը երկար տարիների պատմություն ունեն, սակայն վերջին տարիներին նույնիսկ Էրդողանը հայտարարեց, որ Արցախի հարցում գլխավոր միջնորդը հենց ՌԴ-ն է՝ խոստովանելով Թուրքիայի անկարողությունը Արցախի հարցի կարգավորման մեջ ներգրավելու հարցում։ Սակայն Ադրբեջանին աջակցելը եւ հակահայկական նախաձեռնություններով հանդես գալը դա Թուրքիայի օրակարգի անխախտելի մասն է։ Հետագայում է դա փոխվելու հույս գրեթե չկա»։,-ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Ամենաշատ