News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր միջազգային փորձի ուսումնասիրությամբ 10-օրյա ժամկետում նախապատրաստել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների, այդ թվում՝ այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ եւ միջոցներ ձեռնարկել վերջինս մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու ուղղությամբ:

Այս առնչությամբ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է

«Ի կատարումն այդ հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դրա ընդունման հիմնավորման հետ միասին հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ «Փաստաթղթեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում՝ դրա շուրջ հանրային լայն քննարկումներ ապահովելու նպատակով:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ կալանավորման ժամկետները երկարացնելու պրակտիկայում հանդիպող, նաեւ այլընտրանքային խափանման միջոցների ներդրման հետ կապված գործնականում հանդիպող, ինչպես նաեւ հնարավոր նոր խնդիրների համակողմանի կարգավորման նկատառումով նախագիծն առավել հղկելու, կատարելագործելու, ինչպես նաեւ հետագա համատեղ քննարկումներն ավելի առարկայական եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գործընկեր մասնագիտական շրջանակների, քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով նախագծի վերաբերյալ ակտիվորեն ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կդառնան մանրամասն քննարկման առարկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ