News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մասնավորապես, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին.

4) նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ (…)

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Նույն օրենքի կարգավորմամբ՝ վարչապետի նշված որոշումը ենթակա չէ հրապարակման:

Ըստ այդմ, առաջարկել եմ առանց հրապարակելու խնդրո առարկա որոշում(ներ)ը՝ վերանայել եւ նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը՝ կրճատելով այն անձանց, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթեւեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից, ինչը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ