News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դիտարկվում են Վանաձոր–Ալավերդի ճանապարհահատվածի խնդրահարույց մասերի վերանորոգման տարբերակները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին տեղի էր ունեցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հենապատի փլուզում։ Ճանապարհը մասնակի բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար։ Ավտոբուսների եւ բեռնատար տրանսպորտի համար նախատեսված են շրջանցող ուղիներ՝ Դիլիջանով, Սեւանով, Իջեւանով կամ էլ Սպիտակով։

Հաշվի առնելով, որ ճանապարհը անցնող օրերի ընթացքում դեռ չի վերականգնվել, NEWS.am–ի թղթակիցը դիմել է լիազոր գերատեսչությանը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։

Անահիտ Առաքելյանը հաղորդել է, որ հարցը ուսումնասիրվում է, եւ ներկայումս քննարկվում է հենապատի վերանորոգման մի քանի նախագծեր. «Պատը շատ հին էր, եւ ինչպես պարզվել է, մի քանի տեղերից վնասված էր։ Այսինքն՝ փլուզված հատվածից բացի կային հատվածներ, որտեղ հնարավոր են փլուզումներ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այնպիսի որոշում կայացնել, որը թույլ կտա ամրացնել ամբողջ պատը եւ ապագայում բացառել իրավիճակի կրկնությունը»,–նշել է Անահիտ Առաքելյանը՝ հավելելով, որ փլուզման պատճատն են դարձել հորդառատ անձրեւները: «Ներկայումս խոսել ամբողջական վերականգնման ժամկետների մասին հնարավոր չէ։ Հենց պարզ լինի, թե վերանորոգման նախագծի ինչ տարբերակ է ընտրվել, ժամկետների հարցը պարզ կլինի»,–նշել է մամուլի խոսնակը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ