News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետեւելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաեւ մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած Աղավնատուն համայնքում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու բողոքները: Զրույցին մասնակցում էին նաեւ հարեւան Ամբերդ, Լեռնամերձ եւ Արագած համայնքների բնակիչները, որոնք եւս իրենց կարծիքներն ու հույզերն են արտահայտել շոշափվող խնդիրների շուրջ:

Մարզպետարանի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը համառոտ տեղեկացրել է վերջին շրջանում մարզում տեղացած կարկուտի դեպքերի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ:

Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքը մարզում գրանցվել է մայիսի 8-ին եւ շարունակաբար մարզում կարկտաբեր պրոցեսներ են եղել, մինչեւ հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 25 համայնքների` շուրջ 1100 հա հողատարածքներով:

«Հունիսի 20-ին տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 9 համայնքներ, որի պատճառով 1440 հա հողատարածություններ վնասվել են 30-100 տոկոսով» - նշել է նա, հավելելով, որ կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը:

Այս համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացել է, որ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափերը. «Պետք է հաշվարկենք ամբողջ հանրապետությունում որքան վնաս է կրել գյուղատնտեսությունը բնական աղետներից, այնուհետեւ հաշվի առնելով պետության  հնարավորությունները՝ հասկանանք, ինչ չափով կարող ենք օգնել մեր գյուղացիներին», - նշել է նախարարը:

Ընդգծելով, որ ամբողջ հանրապետության տարածքում առկա է արդյունավետ հակակարկտային համակարգի ներդրման անհրաժեշտություն՝ նախարար Արթուր Խաչատրյանը ֆերմերներին տեղեկացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույթների սուբսիդավորման ծրագրի մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ