News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու նորանաշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին այսօր՝ հունիսի 25-ին, իր առաջին աշխատանքային օրը մարզպետարանում անակնկալ էր սպասվում՝ դատարկ աշխատասենյակի տեսքով:

Վերջինիս մարզպետարանում հատկացվել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանի աշխատասենյակը, սակայն մինչ վերջինիս հեռացումը պատշաճ կահավորված աշխատասենյակում, Անդրեյ Ղուկասյանը չի գտել բնականոն աշխատանքի համար առաջին անհրաժեշտություն համարվող գույքը:

«Առանց սեղան եւ մինիմալ հարմարության. դիմավորեցին ինձ այսպես, հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նորանշանակ փոխմարզպետը՝ հավելելով, որ չնայած առկա վիճակին, ինքն արագ կկարգավորի խնդիրը:

«Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»,- ընդգծեց նա:

Վերը նշվածի մասին Ա. Ղուկասյանը հայտարություն է տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որից րոպեներ անց նախկին փոխմարզպետը հակադարձելէ ՝ նշելով.

«Լիովին կիսելով Լոռու մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանի  մտահոգությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ժամանակին գրեթե նույն կերպ եմ ընդունել աշխատասենյակը: Հանրությանն ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ փոխմարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի եւ այլ պատասխանատուների ներկայությամբ գույքագրում է կատարվել, որից հետո, ես իմ անձնական միջոցներով գնված գույքը տեղափոխել եմ իմ սեփական գրասենյակի տարածք:

Համաձայն եմ, շատ տհաճ է, երբ աշխատասենյակը «դատարկ» է դիմավորում, բայց կարծում եմ, այդ խնդիրը առաջնահերթության կարգով պետք է լուծվեր մարզպետարանի համապատասխան պաշտոնյայի միջոցով»:

Տպել
Ամենաշատ