News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելական El Al ավիաընկերության չվերթը մեկ ժամով հետաձգվել է այն պատճառով, որ տղամարդիկ չեն ցանկացել ինքնաթիռում նստել կանանց կողքին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով News.com.au-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու-Յորքից Թել Ավիվ թռչող օդանավում: Չորս ծայրահեղ հետեւողական ուղղափառ հրեաները հժարվել են նստել Ամերիկայից եւ Իսրայելից երկու կանաց կողքին:

«Ուղեկցորդուհիները փորձել են հարթել իրավիճակը, սակայն՝ ապարդյուն, քանի որ իրենք եւս կին էին: Այս մարդիկ ոչ միայն հրաժարվում էին խոսել նրանց հետ, այլեւ՝ նայել ուղեկցորդուհիների կողմը»,- Facebook-ում գրել է օդանավի ուղեւորներից մեկը՝ Հեն Ռոտեմը:

«Անձնակազմի բոլոր տղամարդ անդամները, բացի օդաչուից, օդանավը թռիչքին նախապատրաստելու փոխարեն զբաղված էին այս խնդրի լուծմամբ»,- հավելել է նա:

Արդյունքում, կին ուղեւորները ստիպված էին փոխել իրենց տեղերը: Ռոտեմը նաեւ պատմել է, որ տղամարդկանցից մեկն «այնքան ասկետիկ» էր, որ մինչեւ թռիչքի ավարտը չի բացել աչքերը՝ կանաց չտեսնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ