News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ը որոշել է դիմել, թվում է թե, ինքնասպան քայլի: Սոցիալական ցանցն իր բջջային հավելվածներում ինքնավերահսկման մեխանիզմ կներդնի. օգտատերերը ոչ միայն կարող են կիմանալ, թե որքան ժամանակ են ծախսել «ընկերների» հետ շփման համար, այլեւ՝ օգտագործման օրական լիմիտ սահմանել, հաղորդում է «Վեստի»-ն:

Նոր առանձնահատկությունը, որն առայժմ թաքցված է Facebook հավելվածի Android-ի կոդում, առաջինը հայտնաբերվել է Բոստոնից մշակող Ջեյն Վոնգի կողմից:  Դրանցում երեւում է, որ հավելվածը ցույց կտա, թե քանի րոպե է օգտատերն անցկացրել  սոցիալական ցանցում վերջին յոթ օրերից յուրաքանչյուրի ընթացքում, եւ թույլ կտա կարգավորել ծանուցումների ստացումն օգտատատիրոջ կողմից սահմանված լիմիտի կսպառման ժամանակ: Ավելի վաղ Վոնգը հայտնել էր նմանատիպ թաքնված հնարավորությունների մասին նաեւ Instagram-ի հավելվածում, որը եւս պատկանում է Facebook-ին:

Սոցիալական ցանցի ներկայացուցիչը TechCrunch-ի հետ զրույցում հաստատել է «Ձեր ժամանակը՝ Facebook-ում» գործառույթի մշակման մասին տեղեկությունը. «Մենք մշտապես աշխատում ենք՝ նոր եղանակներով երաշխավորելու համար, որ Facebook-ում մարդիկ շահավետ են ժամանակ անցկացնում»:

Ի դեպ, նմանատիպ գործառույթներ իր բջջային սարքերում մտադիր է ավելացնել նաեւ Apple-ը, ընդ որում, դրանք կաշխատեն համակարգային մակարդակում եւ ցանկացած հավելվածի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ