News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 25–ին, ասուլիսին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի առաջին նիստին խոսել ենք նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին, եւ քննարկումները բուռն էին։ 

«Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում. ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, եւ ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով, այսինքն երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որեւէ որոշում չկա»,– ասաց Միրզոյանը։

Նա նաեւ նշեց, որ որոշակի փուլից հետո, երբ որ ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովը կունենա հայեցակարգ, կհանդիպեն խորհրդարանական ուժերի, արտախորհրդարանական ուժերի հետ եւ կկազմակերպենք հանրային քննարկումներ։

«Իմ տպավորությամբ ընտրական օրենսդրութան բարեփոխումների խորհրդարանական ձեւաչափը սպասելու է կառավարական հանձնաժողովի առաջարկին»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ