News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց փոխել Շիրխանյանի խափանման միջոցն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել նրան: Հիշեցնենք, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

Նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել այդ գործով անցնող Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը (Ապար) եւ Խաչիկ Ավետիսյանը (Զիմ): Նրանց խափանման միջոց կալանքը փոխվել էր:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր նախադրյալները կան, որ համաներումը կիրառվի նաեւ Նորքի գործով անցնող անձանց վրա. Շիրխանյանի պաշտպան
Համաներման նախագծի համաձայն, այն կիառվելու է «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով անցնող անձանց նկատմամբ...
«Համաներման որոշումը պետք է անդրադառնա նաեւ մեզ վրա». Զինված խմբի գործով ամբաստանյալները՝ Փաշինյանին
Քանի որ մեր պայքարը եղել է նույն հանցավոր ռեժիմի դեմ…
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ չարձակվեց
Դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու...
Զինված խմբի գործով եւս մեկ ամբաստանյալ ազատ կարձակվի
Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց 20 անձի...
Զինված խմբի գործով վեց ամբաստանյալներ ազատվեցին կալանքից (ֆոտո)
Չորս ամբաստանյալների համար անձնական երաշխավորություններ էին ներկայացրել «Ծառուկյան»-ի պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք»-ից Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը…
ԱԺ 4 պատգամավոր Զինված խմբի գործով դատարան էին եկել (ֆոտո)
Ազատության մեջ Խաչիկ Ավետիսյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել են Հովիկ Աղազարյանն ու Արարատ Զուրաբյանը...
Partner news