News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանը չի դիմացել ո՛չ աթոռի, ո՛չ էլ փողի փորձությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Ամենածանր փորձությունն աթոռն է եւ փողը: Մանվելը չի դիմացել ո՛չ փողի, ո՛չ էլ աթոռի փորձությանը եւ ընկել է ամենաստոր վիճակի մեջ»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Անդրադառնալով իր ազատ արձակվելուն՝ Վահան Շիրխանյանը նշեց, որ սա կապված է միմիայն քաղաքական իրավիճակի փոփոխության հետ. «Շնորհավորում եմ բոլորիս չարիքից ազատվելու համար»:

Նշենք, որ Վահան Շիրխանյանն ավելի քան 2 տարի կալանքի տակ էր: Ըստ նրա պաշտպանի՝ Շիրխանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ